Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Մեկնարկեց ԴիջիԹեք էքսպոն. 120 կազմակերպություն ներկայացնում է տեխնոլոգիական ապագան

Մեկնարկեց ԴիջիԹեք էքսպոն. 120 կազմակերպություն ներկայացնում է տեխնոլոգիական ապագան
04.10.2013 | 12:17

«Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում այսօր մեկնարկել է միջազգային ԴիջիԹեք էքսպո տեխնոլոգիական ցուցահանդեսը, որի կազմակերպիչն Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունն է: Ցուցահանդեսի բացման արարողությանը ներկա էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Երկրի ղեկավարը ծանոթացել է տեխնոլոգիական նորամուծություններին, շրջել տաղավարներով։

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը տեղեկացրեց, որ տարեցտարի ավելանում են ԴիջիԹեքի մասնակիցների թիվը։ Բացի այդ, միջազգային խոշոր ընկերությունների մոտ աստիճանաբար աճում է հետաքրքրությունը ԴիջիԹեքի նկատմամբ: Ըստ Կարեն Ավագյանի՝ տեխնոլոգիական ցուցահանդեսը վկայում է, որ Հայաստանի համար հնարավոր է բարձր տեխնոլոգիական ապագան: «Այն երիտասարդները, որոնք գալիս են ԴիջիԹեք, հասկանում են, որ մնալով Հայաստանում պատրաստ են նոր լուծումներ առաջարկել ամբողջ աշխարհին»,- ասաց ԻՏՁՄ գործադիր տնօրենը։

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանն էլ նշեց, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը զգալի աճ է ցուցաբերում` շուրջ 20%։ Աճում է նաև տնտեսական զբաղվածությունը, այս տարի ոլորտում 700-1000 նոր աշխատատեղ է բացվել։
«ԴիջիԹեք 2013» ցուցահանդեսին մասնակցում է տեղական, կանադական, սինգապուրյան, ռուսական և ամերիկյան 120 կազմակերպություն: Տեխնոլոգիական այս միջոցառումն այս տարի ներկայանում է առավել մեծ ծավալով և նոր ձևաչափով: Առաջին հարկում ինժեներական ոլորտն է՝ շուրջ 30 ընկերություններով, իսկ երկրորդ հարկում՝ ծրագրային ու համացանցային լուծումներ առաջարկող, հեռահաղորդակցության, կրթության ոլորտները ներկայացնող ընկերությունները, սիստեմային ինտեգրատորներն ու սարքավորումների մատակարարները:

Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 3144

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ